Մասնակցեք Կալիֆորնիայի առողջապահական հարցարանին
Դուք պետք է օգտագործեք ստացված նամակում տրամադրված անվտանգ մուտքի ծածկագիրը։
Ի՞նչ է Կալիֆորնիայի առողջապահական հարցարանը։
Կալիֆորնիայի առողջապահական հարցարանն այժմ անցկացվում է՝ Կալիֆորնիայի բնակիչների առողջության և առողջապահական ծառայություններ ստանալու հետ կապված նրանց խնդիրների մասին տեղեկություններ ստանալու համար։ Այս հարցարանի արդյունքները կարևոր տեղեկություններ են տրամադրում, որոնք կարող են օգնել ձևավորել նահանգային և տեղական համայնքների համար քաղաքականություններ և ծրագրեր։ Իմացեք ավելին CHIS-ի մասին
-
Ինչո՞ւ պետք է մասնակցեք։
Ձեր մասնակցությունը կարևոր է հետազոտողներին, տեղական և հանրային առողջապահության գերատեսչություններին, կառավարությանը և հանրությանն օգնելու համար ավելի լավ հասկանալ Կալիֆորնիայում առողջապահական ծառայություններ ստանալու հետ կապված որոշ առողջական խնդիրներ և դժվարություններ։
-
Մենք հարգում ենք ձեր գաղտնիությունը։
Անհատական տվյալների գաղտնիությունը մեզ համար կարևոր առաջնահերթություն է։ Մենք հատուկ մշակում ենք բոլոր պատասխանները, որպեսզի ոչ ոք չկարողանա ուղղակիորեն կապել, թե որ տնից են ստացվել պատասխանները։ Այս ուսումնասիրության վրա աշխատող բոլոր անձինք օրենքով պարտավոր են պաշտպանել մասնակցող անձանց գաղտնիությունը։ Անուններ չեն պահպանվում, և բոլոր տան հասցեներն ու հեռախոսահամարները (եթե ունեինք) հանվում են հարցարանի պատասխաններից։ Մենք պարտավոր ենք հետևել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (University of California, Los Angeles, UCLA) Մարդկային հետազոտությունների պաշտպանության ծրագրի գրասենյակի և Կալիֆորնիայի կողմից կարգավորվող Մարդկանց մասնակցությամբ կատարվող հետազոտությունների մասնակիցների պաշտպանության կոմիտեի կողմից սահմանված շատ խիստ կանոններին՝ համալսարանական նախագծի մասնակցի ձեր գաղտնիությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Իմացեք ավելին Գաղտնիության մասին։
Հաճախակի տրվող հարցեր
Հարցարանի չափահասների բաժինը կտևի մոտավորապես 45 րոպե, դեռահասների բաժինը՝ մոտավորապես 20 րոպե, իսկ երեխաների բաժինը՝ մոտավորապես 15 րոպե։
Անհատական տվյալների գաղտնիությունը մեզ համար կարևոր առաջնահերթություն է։ Մենք հատուկ մշակում ենք բոլոր պատասխանները, որպեսզի ոչ ոք չկարողանա ուղղակիորեն կապել, թե որ տնից են ստացվել պատասխանները։ Այս ուսումնասիրության վրա աշխատող բոլոր անձինք օրենքով պարտավոր են պաշտպանել մասնակցող անձանց գաղտնիությունը։ Անուններ չեն պահպանվում, բոլոր տան հասցեները և հեռախոսահամարները (եթե ունեինք) հանվում են հարցարանի պատասխաններից։ Մենք պարտավոր ենք հետևել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (University of California, Los Angeles, UCLA) Մարդկային հետազոտությունների պաշտպանության ծրագրի գրասենյակի և Կալիֆորնիայի կողմից կարգավորվող Մարդկանց մասնակցությամբ կատարվող հետազոտությունների մասնակիցների պաշտպանության կոմիտեի կողմից սահմանված շատ խիստ կանոններին՝ համալսարանական նախագծի մասնակցի ձեր գաղտնիությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Իմացեք ավելին Գաղտնիության մասին։
Ձեր հասցեն պատահականորեն ընտրվել է համակարգչի կողմից ձեր տարածքի բոլոր հնարավոր հասցեներից։ Սա գիտական գործընթաց է՝ ձեզ նման հարցարանի մասնակիցներին ընտրելու համար։ Որոշ ընտանիքների համար հեռախոսահամարը համընկել է ձեր հասցեի հետ։ Եթե ձեր համարը ցուցակում չէ, այն կմնա չցուցակագրված։
Մենք նամակ կուղարկենք ձեր տուն՝ բացատրելով հարցարանի նպատակը և ուղղորդելով ձեզ այն կայքը, որտեղ կարող եք մուտք գործել ձեր հարցարան՝ օգտագործելով ձեր անձնական ծածկագիրը։ Եթե մենք պատասխան չստանանք ձեր տնից, մեր տվյալների հավաքագրման կապալառուն՝ SSRS-ը, փորձում է համապատասխանեցնել հեռախոսահամարը հասցեին, և եթե համընկնում գտնվի, մենք կզանգահարենք ձեր տուն՝ հարցարանի լրացումը խրախուսելու համար։
Սա նախատեսված էր որպես առցանց և հեռախոսային հարցարան։ Այն այլ ձևաչափով պատասխանելը կարող է ազդել արդյունքների վրա։
Մենք կապ ենք հաստատում Կալիֆորնիայի ավելի քան 250,000 տների հետ, որոնք պատահականորեն ընտրվել են համակարգչի կողմից։
Համակարգիչը պատահականորեն ընտրեց ձեր հասցեն, և բոլոր պատահականորեն ընտրված հասցեները կազմում են գիտական նմուշ։ Եթե մենք փոխարինենք մեր ընտրած հասցեն որևէ այլ հասցեով, դա կազդի մեր ուսումնասիրության ճշգրտության վրա։
Հարցարանի թեմաների ցանկը տեսնելու համար այցելեք «Հարցարանի թեմաներ» բաժինը։
Մենք միայն հարցնում ենք համոզվելու համար, որ խոսում ենք տարբեր եկամուտներ ունեցող ընտանիքների հետ։ Ձեր տեղեկությունները գաղտնի կպահվեն։
Հարցարանը բաղկացած է երեք մասից, որոնք վերաբերում են տարբեր տարիքային խմբերին։ Մեզ անհրաժեշտ են ձեր տան անդամների տարիքային խմբերը՝ որոշելու համար, թե որ մասերն օգտագործել։
Անունների կամ մականունների օգտագործումը հարցարանի համար ավելի հեշտացնում է ձեզ ճիշտ անձանց մասին հարցեր տալը։
Ոչ։ Ձեզ նույնականացնող տեղեկությունները չեն օգտագործվի արդյունքներում, և կառավարությունում ոչ ոք չի իմանա, թե ով է մասնակցել այս ուսումնասիրությանը։ Այս ուսումնասիրությանը մասնակցելը չի ազդի ձեր որևէ նպաստի վրա։
Ոչ։ Ձեր ինքնությունը կպահվի լիովին գաղտնի։ Ձեզ նույնականացնող տեղեկությունները չեն ներառվի արդյունքներում, և կառավարությունում ոչ ոք չի իմանա, թե ով է մասնակցել այս ուսումնասիրությանը։ Մասնակցությունը չի ազդի ձեր ներգաղթային կարգավիճակի վրա։
Կալիֆորնիայի բոլոր բնակիչների առողջական վիճակի և առողջապահական կարիքների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մենք ցանկանում ենք խոսել առողջական խնդիրներ ունեցող և չունեցող մարդկանց հետ։
Մենք շատ հետաքրքրված ենք իմանալ ձեր առողջապահական խնամքի և ձեր առողջական կարիքների մասին։ Այն փաստը, որ դուք առողջության ապահովագրություն չունեք, նույնպես մեզ հետաքրքրում է։
Մենք ուզում ենք խոսել երեխաներ ունեցող և չունեցող մարդկանց հետ։ Եթե երեխաներ չունեք, մենք կօգտագործենք հարցարանի միայն չափահասների բաժինը։
Դուք պետք է զանգահարեք SSRS հարցարանի ընկերություն՝ ձեր հանդիպումը փոխելու համար։ Նրանց անվճար հեռախոսահամարն է 1-888-563-5908:
Ներողություն ենք խնդրում այս անհարմարության համար։ Հարցարանի մուտքը վերականգնելու համար խնդրում ենք կապվել SSRS-ի հետ (1-888-563-5908) կամ գրել support@youropinionplease.com էլեկտրոնային հասցեին՝ օգնություն ստանալու համար։
Հարցարանն ավարտելու համար դուք պետք է զանգահարեք SSRS հարցարանի ընկերություն։ Նրանց անվճար հեռախոսահամարն է 1-888-563-5908:
Ոչ, ձեր մասնակցությունը կամավոր է, բայց մեզ շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչ ունեք ասելու։ Դուք ներկայացնում եք ձեզ նման շատ ընտանիքներ, ուստի ձեր կարծիքը շատ օգտակար կլինի մեզ համար։ Դուք պարտավոր չեք պատասխանել բոլոր հարցերին և կարող եք ցանկացած պահի հրաժարվել ցանկացած հարցի պատասխանելուց։
Այս հարցարանի հիմնական ֆինանսավորողների թվում են Կալիֆորնիայի Առողջապահական խնամքի բաժինը (Department of Health Care Services, DHCS), DHCS-ի Հոգեկան առողջության ծառայությունների բաժինը, Կալիֆորնիայի Հանրային առողջապահության բաժինը, Կալիֆորնիայի Health Benefit Exchange-ը, First 5 California-ը, California Endowment-ը և California HealthCare Foundation-ը։
Այս հարցարանի արդյունքում հավաքված տեղեկատվությունը կօգնի հետազոտողներին, հանրությանը և կառավարությաննվելի լավ հասկանալ Կալիֆորնիայում առողջապահական խնամք ստանալու հետ կապված որոշ առողջական խնդիրներ և դժվարություններ։ Այս տեղեկատվության միջոցով կարելի է բարելավումներ կատարել հանրային առողջապահական ծրագրերում և առողջապահական խնամքի համակարգում։
Սկզբնական արդյունքները հասանելի կլինեն այս տարվա աշնանը։ Ուսումնասիրության նախորդ փուլերի արդյունքները ներկայումս հասանելի են մեր կայքում՝ chis.ucla.edu հասցեով։
Ազգային «Չզանգահարել» ցուցակը նախատեսված է հեռախոսային մարքեթինգի մասնագետներից անցանկալի հեռախոսազանգերը կանխելու համար։ Որպես օրինական, գիտական առողջապահական հարցարան, որը ոչինչ չի վաճառում, Կալիֆորնիայի առողջապահական հարցարանը բացառված է «Չզանգահարել» ցուցակից։
Կալիֆորնիայի առողջապահական հարցարանն իրավասու չէ ուղեգրեր տրամադրելու։ Այդ տեղեկատվությունը ստանալու համար դուք պետք է զանգահարեք ձեր տեղական առողջապահական բաժին։ Դուք կարող եք գտնել տեղական առողջապահական բաժինների ցանկը Կալիֆորնիայի Հանրային առողջապահության բաժնի կայքում։ Հեռախոսահամարները կարող եք գտնել նաև ձեր հեռախոսագրքի կառավարության էջերում՝ «վարչաշրջանների ցուցակներ» բաժնում։ Կամ կարող եք զանգահարել 2-1-1, եթե այս ծառայությունը հասանելի է ձեր վարչաշրջանում։
CHIS at a Glance
22,423
households interviewed for the 2022 CHIS
6
CHIS is conducted in six languages: English, Spanish, Chinese (Mandarin and Cantonese), Korean, Vietnamese, and Tagalog
23,038
interviews completed by web for the 2022 CHIS
2,805
interviews completed by phone for the 2022 CHIS